չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունների փակուղի մտնելու մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունների փակուղի մտնելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունների փակուղի մտնելու մասին և նշել, որ դրանում մեղավոր էԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Այս մասին Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հրադադարի շուրջ բանակցությունները, ցավոք, ավելի շուտ փակուղի են մտնում, քան առաջ են շարժվում՝ չնայած ՀԱՄԱՍ-ի ջանքերին»,- հայտարարել է Համդանը։

Նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության ձեռքբերմանը:

«Չնայած մեր բոլոր ջանքերին, Իսրայելը շարունակում է անտեսել Պաղեստինի ժողովրդի ազգային պահանջները», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Նեթանյահուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացին և գործարքի կնքմանը, ինչպես նաև չի ձգտում ազատել իսրայելցի գերիներին։

  • Կիսվել: