չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իսրայելական 50 ռազմական դիրքերի հարվածելու մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իսրայելական 50 ռազմական դիրքերի հարվածելու մասին

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ բրիգադները», հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ավելի քան 50 իսրայելական ռազմական դիրքերի:

Խմբավորման տարածած հայտարարության համաձայն՝ մի շարք հատվածներում պաշտպանությունն ընկել է, և նրանք շարունակում են մարտերը 25 դիրքերում։

«Ալ-Քասամ բրիգադների մարտիկներին հաջողվել է հատել թշնամու գիծը և համակարգված հարձակում սկսել Գազայի հատվածում և օկուպացիոն բանակի հարավային շրջանի ավելի քան 50 դիրքերի վրա»,-նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: