չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի հետ կարելի է խոսել միայն ռազմական ճնշման լեզվով. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի հետ կարելի է խոսել միայն ռազմական ճնշման լեզվով. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը ABC News-ի եթերում արձագանքել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու՝ միջազգային հանրության կոչերին: Բենիամին Նեթանյահուն նշել է՝ Գազայում հրադադար չի լինի, մինչև մեր պատանդներն ազատ չարձակվեն:

«Հրադադարը չի նպաստի հակամարտության կարգավորմանը, քանի որ ՀԱՄԱՍ-ի հետ կարելի է խոսել միայն ռազմական ճնշման լեզվով»,- ասել է վարչապետը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ պարբերաբար կարճաժամկետ մարտավարական դադարներ են լինում՝ ապահովելու մարդասիրական մատակարարումները:

Լրագրողի հարցին՝ ո՞վ պետք է վերահսկի Գազայի հատվածը՝ հաշվի առնելով Ջո Բայդենի հայտարարությունը, որ Իսրայելը սխալ կգործի, եթե գրավի Գազան՝ Նեթանյահուն պատասխանել է. «Այն մարդիկ, որոնք չեն ցանկանում շարունակել ՀԱՄԱՍ-ի ուղին: Իսրայելն անորոշ ժամկետով դերակատարում կունենա ու անվտանգության ապահովման պատասխանատվություն կստանձնի»:

Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ Իրանը և «Հեզբոլլահը» հասկանում են՝ հակամարտությանը միջամտելու դեպքում հզոր պատասխան կստանան։

  • Կիսվել: