երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը արաբական երկրների հետ Իսրայելի կարգավորման գործընթացի խափանումն էր. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը արաբական երկրների հետ Իսրայելի կարգավորման գործընթացի խափանումն էր. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հոկտեմբերի 7-ի հարձակման նպատակներից մեկը արաբական պետությունների հետ իր երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի խափանումն էր: Այս մասին Նեթանյահուն ասել է Իսրայել այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ մի քայլ էր բաժանում խաղաղության շրջանակի ընդլայնումից: Այդ պատճառով ձեռնարկվեց այդ գործողությունը»,-նշել է նա:

Սունակը հանդիպել է նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերվոգի հետ և իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ժողովրդին:

  • Կիսվել: