ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին. Թուրքիայի ԱԳՆ
ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին։ Այս մասին ասված է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
՛՛Դատապարտում ենք այս հարձակումը, որը Կատարի ինքնիշխանության և անվտանգության դեմ է՛՛,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Քաթարի մայրաքաղաք Դոհային՝ հայտարարելով, թե հարվածում է ՀԱՄԱՍ-ի՝ այնտեղ գտնվող խմբավորումներին:
Ըստ Al Jazeera-ի՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին՝ հավելելով, որ առաջնորդը ողջ է:


