կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը գերիների փոխանակման պատրաստակամություն է հայտնել

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը գերիների փոխանակման պատրաստակամություն է հայտնել

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարն առաջին հրապարակային հայտարարությունն է արել ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, հայտնում են ԶԼՄ-ները: 

Նա, մասնավորապես, գերիների փոխանակության պատրաստակամություն է հայտնել:

«Մենք պատրաստ ենք անհապաղ գերիների փոխանակում իրականացնել, որը ներառում է բոլոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը իսրայելական բանտերից՝ պաղեստինյան դիմադրության կողմից պահվող բոլոր գերիների դիմաց»,-ասել է Սինվարը:

 

  • Կիսվել: