շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Համաձայնագրին վերադառնալու ԱՄՆ միակ ճանապարհը բոլոր պատժամիջոցների արդյունավետ վերացումն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Համաձայնագրին վերադառնալու ԱՄՆ միակ ճանապարհը բոլոր պատժամիջոցների արդյունավետ վերացումն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալու միակ ճանապարհը սահմանված, վերասահմանված կամ փոփոխված բոլոր պատժամիջոցների վերացումն է, և համաձայնագրին լիարժեք հավատարմությունը», գրում է parstoday.com-ը:

Իր թվիթերյան միկրոբլոգում Սաիդ Խաթիբզադեն գրել է.«Լրատվական  խեղաթյուրումը չի կարող փոխել այն ճշմարտությունը, որ չնայած ԱՄՆ-ին, Իրանը շարունակում է մնալ ՀԳՀԾ-ի անդամ»:

Խաթիբզադեն ընդգծել է.«Համաձայնագրին Միացյալ Նահանգների վերադարձի միակ ճանապարհը սահմանված, վերասահմանված կամ փոփոխված բոլոր  պատժամիջոցների վերացումն  և համաձայնագրին լիարժեք հավատարմությունը»:

Նա հավելել է.«Միայն այդ դեպքում մենք կդադարեցնենք փոխհատուցող քայլերը»:

 

  • Կիսվել: