երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համացանցում հայտնվել է վիրավորում ստացած Պեգովի առաջին լուսանկարը հիվանդանոցից

Համացանցում հայտնվել է վիրավորում ստացած Պեգովի առաջին լուսանկարը հիվանդանոցից

Համացանցում է հայտնվել Դոնեցկի մատույցնեում վիրավորում ստացած ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի առաջին լուսանկարը հիվանդանոցից։ Ականի պայթյունից հետո նա ստացել է մատների բաց կոտրվածք և ոտքի վերքեր: Այս մասին Kotsnews Telegram ալիքին հայտնել է լրագրող Դմիտրի Կիսելյովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛Պեգովն ունի աջ ոտքի առաջին, երկրորդ մատների բաց կոտրվածք, ոտնաթաթի հատվածի վերքեր՝ ՛՛Թերթիկներ՛՛ ականի պայթյունի հետևանքով՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեմյոն Պեգովը Դոնեցկի մատույցներում վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

  • Կիսվել: