Ալի Խամենեիի որդին վիրավորվել է. աղբյուր
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է ավիահարվածներից մեկի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Al Hadath հեռուստաալիքը։
Նշվում է, որ Մոջթաբան վիրավորվել է գրոհներից մեկի ժամանակ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա վնասվածքների ծանրության աստիճանը չի նշվում։
Մոջթաբան ներկայում համարվում է Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն։


