ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսական աղբյուրները հայտնում են Կուրսկում ռուս գեներալի վիրավորվելու մասին

Ռուսական աղբյուրները հայտնում են Կուրսկում ռուս գեներալի վիրավորվելու մասին

Ուկրաինական ռազմակաճակատում ծանր վիրավորվել է ռուս բարձրաստիճան հրամանատար գեներալ-լեյտենանտ Էսեդուլլա Աբաչովը։ Այս մասին հայտնել է նրա հայրենի Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովն՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու, տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Մելիքովն ասել է միայն, որ 57-ամյա զինվորականը բուժում է ստանում «երկրի լավագույն ռազմական հոսպիտալներից մեկում»։

Ըստ Ուկրաինայի ռազմական հետախուզության՝ գեներալի մի քանի վերջույթներ անդամահատվել են՝ Կուրսկի մարզում ռազմական շարասյանը հասցված հարվածների պատճառով։

Տարբեր գնահատականներով՝ առնվազն 12 ռուս գեներալ է զոհվել 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։

  • Կիսվել: