Գազայի հատվածում իսրայելական հրետակոծության հետևանքով վիրավորվել է թուրքական հեռուստաալիքի թղթակիցը
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքի՝ Գազայում նկարահանող խմբի ավտոմեքենան գնդակոծվել է իսրայելական բանակի կողմից, լրագրող Սամի Բերհումը վիրավորվել է,տեղեկացնում է CNN Turk-ը։
«TRT Arabi-ի թղթակից Սամի Բերհումը հայտնվել է իսրայելական օկուպացիոն ուժերի թիրախում։ Հինգ փամփուշտ դիպել է Սամի Բերհումի և նրա թիմի մեքենային։ Հարձակման հետևանքով TRT Arabi-ի թղթակիցը թեթև վիրավորվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։