Հալեպում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10, փլատակների տակ կարող է մնացած լինել մոտ 30 մարդ
Առնվազն 10 մարդ է զոհվել սիրիական Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով, հայտնում է Sham FM ռադիոկայանը:
«Նախնական տվյալներով՝ բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10 մարդ, երեքը՝ վիրավորվել»,- հայտնում է Sham FM-ի թղթակիցը։
Դեպքի վայրում են հրշեջներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը։
Ռադիոկայանի նախնական տվյալներով՝ փլատակների տակ է մնացել մոտ 30 մարդ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։