շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար

Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես Է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:

«Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ», - արձանագրել Է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն, Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքվ, «շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել Է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»:

«Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային եւ միեւնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի բախումը կանխելու համար», - ամփոփել Է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն Է:

«Եվ դա նաեւ համապատասխանում Է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը», - եզրափակել Է Գերմանիայի կանցլերը:

ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության Է ենթարկվում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիեւին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: