Հաղթանակի օրվա պատվին Մոսկվայի երկինքում ավելի քան 12 հազար հրավառություն է պայթել
Հաղթանակի օրվա պատվին Մոսկվայում տոնական միջոցառման ժամանակ տեղի է ունեցել ավելի քան 70 տեսակի 12 հազար հրավառություն։ Այս մասին լրագրողներին հայտնել են Արեւմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում։
«Մոսկվայում Արևմտյան ռազմական օկրուգի հրետանու մարշալ Վլադիմիր Միխալկինի անվան առանձին պահակային դիվիզիայի զինծառայողները տոնական հրետանային ողջույն են արձակել՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի։ Ավելի քան 70 տեսակի 12000 հրավառություն զարդարել է մայրաքաղաքի երկինքը», – հայտնել է Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հրավառությունը տևել է 10 րոպե, այն հնարավոր է եղել դիտել մայրաքաղաքի 16 կետերից։