չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո երկրորդ բեռնատար նավն է լքել Օդեսայի նավահանգիստը

Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո երկրորդ բեռնատար նավն է լքել Օդեսայի նավահանգիստը

Այսօր երկրորդ բեռնատար նավն է լքել Օդեսայի նավահանգիստը: Այսպիսով՝ հացահատիկային նախաձեռնությունից դուրս գալու՝ Մոսկվայի որոշումից հետո Կիևի ստեղծած սևծովյան ժամանակավոր միջանցքը շարունակում է գործել։

Ուկրաինական կողմի տվյալով՝ բեռնատարը նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո, այն Օդեսայի նավահանգիստ էր հասել Հունաստանից և այժմ ուղևորվում է Բուլղարիա:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն զգուշացրել էր՝ Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ՝ դրանից բխող համապատասխան ռիսկերով։

  • Կիսվել: