կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գուտերեշը հույս ունի, որ Իսրայելը «պատշաճ կերպով կիրականացնի» Հաագայի դատարանի որոշումը

Գուտերեշը հույս ունի, որ Իսրայելը «պատշաճ կերպով կիրականացնի» Հաագայի դատարանի որոշումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուսով է, որ Իսրայելը պատշաճ կերպով կկատարի Միջազգային դատարանի որոշումը Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու վերաբերյալ։ Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ, համաձայն Դատարանի կանոնադրության՝ Դատարանի որոշումները պարտադիր են և հուսով է, որ բոլոր կողմերը պատշաճ կերպով կկատարեն Դատարանի պահանջը», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը կարգադրել էր, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ակնկալում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան քայլերը մերձավորարևելյան կարգավորման հարցում։

 

  • Կիսվել: