շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գուտերեշը հանձնարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ քննարկել հումանիտար զինադադարի հնարավորությունը

Գուտերեշը հանձնարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ քննարկել հումանիտար զինադադարի հնարավորությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանձնարարել է իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին շահագրգիռ կողմերի հետ ուսումնասիրել Ուկրաինայում մարդասիրական զինադադար կնքելու հնարավորությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գուտերեշը, մասնավորապես, նշել է. «Ես հանձնարարել եմ Մարտին Գրիֆիթսին անհապաղ ուսումնասիրել կողմերի հետ Ուկրաինայում հումանիտար զինադադարի պայմանավորվածությունների ու նախապատրաստությունների հնարավորությունները»:
 
Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը կցուցաբերեն բարի կամք հումանիտար զինադադարի հարցի շուրջ համաձայնության հասնելու համար: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ չի հավատում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը միջուկային զենքի կիրառմամբ բախման վերածվելու հնարավորությանը:

  • Կիսվել: