երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գուտերեշը հանդիպում է խնդրել Պուտինի ու Զելենսկիի հետ. նա ցանկանում է քննարկել խաղաղության հրատապ անհրաժեշտությունը

Գուտերեշը հանդիպում է խնդրել Պուտինի ու Զելենսկիի հետ. նա ցանկանում է քննարկել խաղաղության հրատապ անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսիի հետ՝ Կիեւում: Նա ցանկանում է քննարկել խաղաղության հրատապ անհրաժեշտությունը, հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Գուտերեշը ցանկանում է քննարկել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հրատապ քայլերը եւ բազմակողմանիության ապագան՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի վրա՛՛:

Դյուժարիկի հավելել է, որ առանձին նամակներ են փոխանցվել ռուսական եւ ուկրաինական ներկայացուցչություններին/ Գուտերեշը սպասում է հանդիպման խնդրանքին Ռուսաստանի եւ Ուկրաինայի կառավարությունների պատասխաններին։

 

 

  • Կիսվել: