ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գլոբալ տաքացման հետևանքները տեսանելի են դարձել Գրենլանդիայի ամենացուրտ շրջաններում

Գլոբալ տաքացման հետևանքները տեսանելի են դարձել Գրենլանդիայի ամենացուրտ շրջաններում

Կլիմայի փոփոխություններով զբաղվող մասնագետները հայտնաբերել են, որ Գրենլանդիայի կենտրոնական շրջաններում օդի ջերմաստիճանը վերջին 20 տարիներին 1,5 աստիճանով ավելի բարձր է, քան XX դարում արձանագրված միջին ջերմաստիճանն էր

Սա կղզու սառցադաշտերի արագ հալվելու նախանշաններից է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Nature ամսագրում։ Այս մասին հայտնել է գերմանական Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Գիտնականները պարզել են, որ վերջին տասնամյակում կլիմայական փոփոխությունները ակնհայտ են նաև Գրենլանդիայի սառցադաշտերի հեռավոր և ցուրտ շրջաններում։

Գիտնականները նման եզրակացության են եկել բազմադարյա սառույցի նմուշի ուսումնասիրության արդյունքում։ Իսկ նմուշառումը կատարվել է Գրենլանդիայի կենտրոնական շրջանների 16 տարբեր տեղամասերից։

Ինչպես նշում են գիտնականները, այդ նմուշները ձևավորվել են  1000 տարվա ընթացքում։

Վերջնարդյունքում՝ մասնագետները եկել են եզրակացության, որ գլաբալ տաքացումը վերաբերում է ամբողջ Գրենլանդիային, ինչն առաջիկա տասնամյակում կարող է հանգեցնել կղզու սառցադաշտերի  հալեցմանը։ Գիտնականները համարում են, որ սա պետք է հաշվի առնել Գրենլանդիայի «սառցե պաշտպանությանն»ուղղված ծրագրեր իրականացնելիս։

  • Կիսվել: