ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Global Firepower»-ը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը

«Global Firepower»-ը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։

Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) և այլն։

Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավվելով իր դիրքը 2 հորիզոնականով։

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։

Ռազմական հզորության առաջին տասնյակը՝ ստորև.

 

1 - ԱՄՆ

2 - Ռուսաստան

3 - Չինաստան

4 - Հնդկաստան

5 - Միացյալ Թագավորություն

6 - Հարավային Կորեա

7 - Պակիստան

8 - Ճապոնիա

9 - Ֆրանսիա

10 - Իտալիա

  • Կիսվել: