հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի ախտանիշների փոփոխության մասին

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի ախտանիշների փոփոխության մասին

Չինաստանi գիտնականները հայտնաբերել են Covid-19 կորոնավիրուսով հիվանդների մոտ ախտանիշների փոփոխություններ:

Այս մասին ասված է  Social Science Research Network-ի հրապարակած վերլուծության մեջ:

Ուսումնասիրությունը կատարվել է Ուուանի համալսարանի հիվանդանոցում 89 հիվանդի նկատմամբ: Նրանք հիվանդներին բաժանել են երկու խմբի: 31 հոգուց բաղկացած առաջին խումբն այն վարակվածներն են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել հունվարի 16-ից 22-ը, երկրորդը խումբը՝ 58 հոգուց բաղկացած հիվանդանոց են տեղափոխվել հունվարի 23-ից 29-ը: Երկրորդ խումբը բաղկացած է եղել հիմնականում կանանցից (58-ից 45-ը կամ 77.6%-ը), իսկ առաջին խմբում կանանց թիվը 45.2% է եղել: 

Առաջին խմբում ընդգրկված հիվանդների մոտ ավելի շատ առկա են եղել հետևյալ ախտանիշները՝ տենդ(67,7 տոկոս), թուլություն (41,9 տոկոս) և մկանների ցավ(22,6 տոկոս): Առաջին խմբի հիվանդների 32.3 տոկոսում նկատվել է թարախի թույլ արտադրություն, իսկ երկրորդում՝ նման ախտանիշ նկատվել է միայն 6,9 տոկոսում: 

Հետազոտության համաձայն՝ վիրուսի մյուս ախտանիշները` հազը, սրտխառնոցը, լուծը երկու խմբի հիվանդների մոտ զգալիորեն չեն տարբերվել: Բացի այդ, առաջին խմբի հիվանդների 54,2 տոկոսը ունեցել է լիմֆոցիտների մակարդակի նվազում: 

Ըստ գիտնականների՝ կլինիկական ախտանիշները տարբեր ժամանակահատվածներում կարող են տարբեր լինել վիրուսի մուտացիաների պատճառով: Հայտնվում են նաև ասիմպտոմատիկ կրիչներ: 

  • Կիսվել: