հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Ղրիմի հարթակը» հակառուսական նախաձեռնություն է․ Կրեմլ

«Ղրիմի հարթակը» հակառուսական նախաձեռնություն է․ Կրեմլ

«Ղրիմի հարթակը» հակառուսական նախաձեռնություն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria.ru-ն։

«Մենք այդ միջոցառումը դիտարկում ենք որպես չափազանց ոչ բարեկամական մեր երկրի հանդեպ: Մենք կտրականապես չենք ընդունում նման պնդումները ռուսական շրջանի՝ Ղրիմի նկատմամբ»,- հավելել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում հերթական անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:  

«Վստահ եմ, որ Ղրիմի հարթակն իրական գործիք կդառնա ապօրինաբար օկուպացված Ղրիմի ազատագրման գործում»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Զելենսկիի մամուլի ծառայությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: