երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ղրղզստանում զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կիրառվում են «Բայրաքթար» ԱԹՍ-ներ

Ղրղզստանում զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կիրառվում են «Բայրաքթար» ԱԹՍ-ներ

Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանում սկսվել է «Կալկան-2022» հատուկ մարտավարական վարժանքը, որի ընթացքում երկրի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ կիրառվում են «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր:

ԱԹՍ-ները Ղրղզստանը գնել է Թուրքիայից պետբյուջեի միջոցներով և համալրել երկրի սահմանապահ ծառայության սպառազինությունը 2021 թ. վերջին:

Ազգային անվտանգության պետական կոմիտե նախագահ Կամչիբեկ Տաշիևը հայտարարել է, որ «Բայրաքթարներն» արդեն մարտական հերթապահություն են իրականացնում Ղրղզստան-Տաջիկստան սահմանին:

  • Կիսվել: