ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այց է կատարել Ադրբեջան

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այց է կատարել Ադրբեջան

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ապրիլի 20-ին պաշտոնական այց է կատարել Ադրբեջան, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և Սադիր Ժապարովի հանդիպումը:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ։

Ստորագրված մի շարք փաստաթղթերի մեջ ագլխավորը եղել է Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը:

  • Կիսվել: