ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղրղզական զորքերը չեն դիմադրի ցուցարարներին Ղազախստանում

Ղրղզական զորքերը չեն դիմադրի ցուցարարներին Ղազախստանում

Ղրղզական զորքերը ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմում Ղազախստան ուղարկելու դեպքում չեն դիմադրելու ցուցարարներին, այլ զբաղվելու են բացառապես ռազմավարական օբյեկտների պահպանմամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաեւը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

"Խորհրդարանի կողմից հավանության արժանանալու դեպքում Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները, ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան, հավաքական ուժերի կազմում կուղարկվեն Ղազախստանի Հանրապետություն՝ բացառապես խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար", - հայտարարել է նա:

Սուլթանբաեւը հստակեցրել է, որ ղրղզ խաղաղապահները կապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը: "Հատուկ նշում ենք, որ ղրղզստանցի զինծառայողները Ղազախստանի Հանրապետությունում գորընթացների մասնակիցների հետ չեն գործի", - ընդգծել է նա:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: