չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
ԱՄՆ-ում ավարտվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

ԱՄՆ-ում ավարտվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

ԱՄՆ-ում ավարտին է մոտենում Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։

Ընտրությունների արդյունքներից մեծապես կախված կլինի, թե ինչ պայմաններում կանցնեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին երկու տարիները։

Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնությունը պատկանում է Թրամփի Հանրապետական կուսակցությանը։ Սակայն նախընտրական հարցումները ցույց էին տալիս, որ Դեմոկրատական կուսակցությունը զգալի հնարավորություններ ունի մեծամասնություն ստանալու մեկ կամ նույնիսկ երկու պալատներում։

Նման զարգացումը կարող է էապես դժվարացնել Թրամփի վարչակազմի աշխատանքը և սահմանափակել նախագահի քաղաքական օրակարգի իրականացման հնարավորությունները նրա պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում։

Միևնույն ժամանակ, հարցումներ իրականացնող մասնագետները զգուշացնում են, որ սոցհարցումները չեն կարող հուսալիորեն կանխատեսել ընտրությունների վերջնական արդյունքները։ Առավել ևս, երբ վերջին տարիներին ԱՄՆ-ում անցկացված մի շարք ընտրությունների արդյունքներ չեն համընկել նախընտրական հարցումների կանխատեսումների հետ։

  • Կիսվել: