ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղազախստանում ռելսերից դուրս են եկել Բելառուսից ժամանած բեռնատար գնացքի չորս վագոններ

Ղազախստանում ռելսերից դուրս են եկել Բելառուսից ժամանած բեռնատար գնացքի չորս վագոններ

Ղազախստանի Ալմա-Աթայի շրջանում Բելառուսից երթուղի դուրս եկած բեռնատար գնացքի չորս վագոններ՝ կոնտեյներներով, դուրս են եկել ռելսերից: Այս մասին ուրբաթ հայտնել է Ղազախական երկաթուղիներ ընկերության մամուլի ծառայությունը։

Վթարը տեղի է ունեցել նախօրեին ժամը 12:20-ին Կոպա կայարանում։

«Գնացքը Բելառուսից գնում էր Ալտինկոլ կայարան։ Զոհեր և վիրավորներ չկան։ Միջադեպը չի ազդել գնացքների շարժի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի պատճառները պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել։

  • Կիսվել: