շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղազախստանում ավելի քան 85 000 մարդ է տարհանվել հորձանքների պատճառով

Ղազախստանում ավելի քան 85 000 մարդ է տարհանվել հորձանքների պատճառով

Ղազախ փրկարարներն ավելի քան 85 000 մարդու են տարհանել մի շարք բնակավայրերից հորձանքների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական զորամասերի կոմիտեի ավագ սպա Սայպաշ Երասիլին։

«Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները փրկել և տարհանել են ավելի քան 85 000 մարդու, որոնցից մոտ 30 000-ը՝ երեխաներ: Ժամանակավոր կացարաններում կա 8349 մարդ, որոնցից 3809-ը՝ երեխաներ», - ասել է նա ճեպազրույցում։

y1.jpg (190 KB)

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու տեղական գործադիր մարմինները պոմպահանել են ավելի քան 8 մլն խմ. մ հալված ջուր:

Հորձանքների պատճառով տեղական մասշտաբի արտակարգ իրավիճակի ռեժիմը պահպանվում է երկրի 9 տարածաշրջաններում։ Վթարային-փրկարարական աշխատանքներում ներգրավվել է մոտ 16 000 մարդ և ավելի քան 2500 միավոր տեխնիկա:

  • Կիսվել: