Ղազախստանի տրանսպորտի փոխնախարարը ձերբակալվել է
Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Սատժան Աբլալիևը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է «ԿազՏագ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնել, սակայն համացանցում շրջանառվում են վարկածներ ինչպես 78 հազար դոլար կաշառքի, այնպես էլ անօրինական հովանավորչության մասին։
Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը, որը ներկայումս պատասխանատու է կոռուպցիայի դեմ պայքարի գործունեության համար, չի հաստատել, բայցև չի էլ հերքել ձերբակալության մասին տեղեկատվությունը։
Նշվում է, որ Աբլալիևը տրանսպորտի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից։


