կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ղազախստանի նախագահն Էրդողանի հրավերով ժամանել է Ստամբուլ

Ղազախստանի նախագահն Էրդողանի հրավերով ժամանել է Ստամբուլ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Ստամբուլ:

Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ այցի ընթացքում կկայանա Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հինգերորդ նիստը։ Նախագահական նստավայրում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ուժեղացված ռազմավարական գործընկերության զարգացումը և դրա խորացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն արդիական համաշխարհային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք կամրապնդեն Թուրքիայի և Ղազախստանի միջև հարաբերությունների պայմանագրային հիմքը:

  • Կիսվել: