հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղազախստանի նախագահ Տոկաևը որոշել է չշտապել լատինատառ գրությանն անցնելու հարցում

Ղազախստանի նախագահ Տոկաևը որոշել է չշտապել լատինատառ գրությանն անցնելու հարցում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկիրը պետք է լեզվական բարեփոխում կատարի, բայց միևնույն ժամանակ չպետք է շտապել անցնել լատինատառ գրության, ինչը նախատեսվում էր ավարտել 2031 թվականին՝ հայտնում է Strana-ն։

Նա հավելել է, որ կարևոր է հետևել ոչ թե «բարեփոխումներ հանուն բարեփոխումների» սկզբունքին, այլ պահպանել ղազախերենը:

2017 թվականին Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր էր ստորագրել մինչև 2025 թվականը ղազախերենը կիրիլիցայից լատիներենի փուլային անցման մասին։ 2021 թ․ հունվարին Ղազախստանի կառավարությունը հայտարարեց, որ անցումը լատինատառ գրության տեղի կունենա 2023-2031 թթ. ընթացքում։

  • Կիսվել: