երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիայում հեղեղման պատճառով զոհերի թիվը գերազանցել է 160-ը

Գերմանիայում հեղեղման պատճառով զոհերի թիվը գերազանցել է 160-ը

Գերմանիայում կործանարար հեղեղման հետեւանքների զոհերի թիվը հասել է առնվազն 164-ի։

Երկրի արեւմտյան Կոբլենց քաղաքի (Ռեյնլանդ Փֆալց դաշնային հող) ոստիկանության կողմից այսպիսի տվյալներ են ներկայացվել երկուշաբթի, փոխանցում է news.am-ը:
 
Միայն Արվայլեր շրջանում (Ռեյնլանդ Փֆալց դաշնային հող) տարերքի զոհերի թիվը հասել է 117-ի։ Ընդ որում, ինչպես հավաստիացրել են իրավապահ մարմինները, ներկայում հայտնի է 749 տուժածի մասին։
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում զոհվել է առնվազն 46 մարդ։ Առնվազն մեկ հոգի դարձել է տարերքի զոհ Բերհթեսգադեներ Լանդ շրջանում (Բավարիայի դաշնային հող)։
 
Անցած երկուշաբթի օրվանից Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք դարձել են կործանարար հեղեղման պատճառ։ Անձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակները, ինչպես նաեւ Զաուեր, Փրյում, Նիմս, Քիլ եւ Էրֆթ ոչ մեծ գետերը։ Տարերքի հարվածի տակ հիմնականում հայտնվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա եւ Ռեյնլանդ Փֆալց դաշնային հողերը։

  • Կիսվել: