չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գերմանիայում առաջին անգամ ընտրվել է թուրք կառավարիչ

Գերմանիայում առաջին անգամ ընտրվել է թուրք կառավարիչ

Գերմանիայի Հյուսիսային Ռեն Վեսթֆալիա նահանգի Մինդեն Լյուբեկե շրջանում շաբաթ օրն անցկացվել էին շրջանի ղեկավարի ընտրություններ, որտեղ հաղթել էր ազգությամբ թուրք Ալի Դողանը, գրում է ermenihaber.am-ը:

«Սոցիալ դեմոկրատ» կուսակցության (ՍԴԿ) անդամ Դողանը 2 շաբաթ առաջ առաջին փուլով անցկացված ընտրությունների ժամանակ չէր կարողացել լիակատար հաղթանակ տանել, իսկ արդեն երկրորդ փուլով հավաքել էր ձայների 55․8%-ը՝ դառնալով Գերմանիայում վարչական շրջանի առաջին ծագումով թուրք կառավարիչը։ Նա Լյուբեկե շրջանը կղեկավարի 8 տարի։

 

  • Կիսվել: