հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գերմանիայում 2022 թվականին ապաստան հայցողների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Գերմանիայում 2022 թվականին ապաստան հայցողների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Գերմանիայում ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է մեկ երրորդով՝ հասնելով 226467-ի, որը համարվում է 2016 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի գաղտնի փաստաթուղթը, որը կոչվում է «Զեկույց միգրացիայի և փախստականների հետ կապված իրավիճակի մասին»։

Գերմանիան, ինչպես նշում է թերթը, ԵՄ երկրների շարքում շարունակում է առաջատարը մնալ ապաստան ստանալու դիմումների քանակով։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 154,597 հայտով, որին հաջորդում են Իսպանիան (116,952) և Ավստրիան (108,490): Միգրանտների համար  չպահանջված ուղղությունները եղել են Սլովակիան (544 դիմում) և Լատվիան (622): Հունգարիան, որտեղ տարվում է ապաստանի տրամադրման սահմափակող քաղաքականություն, հայտնել է ընդամենը 46 դիմումի մասին։

«Ամենամեծ բացարձակ աճը գրանցվել է Ավստրիայում, որտեղ 2021 թվականի համեմատ հայտերի թիվն աճել է գրեթե երեք անգամ»,- ասվում է զեկույցում։ ԵՄ-ում ապաստանի դիմումների ընդհանուր թիվը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է։

Անցյալ տարի 27 անդամ երկրներում քաղաքական պաշտպանության համար դիմել է 923 991 մարդ, ինչը 46,5%-ով ավելի է, քան 2021 թվականին։ Գերմանիայում յուրաքանչյուր երրորդ դիմորդը եկել է Սիրիայից, որին հաջորդում են Աֆղանստանը (17%), Թուրքիան (10%) և Իրաքը (6.7%):

Բացի դրանից, ըստ թերթի, ԵՄ-ին ժամանակավոր պաշտպանության համար դիմել է Ուկրաինայից գրեթե 5 միլիոն փախստական։

  • Կիսվել: