երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ շուտով կայցելի Ուկրաինա

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ շուտով կայցելի Ուկրաինա

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ շուտով կայցելի Ուկրաինա, հնարավոր է, առաջիկա չորս շաբաթվա ընթացքում: Այս մասին նաասել է շաբաթ երեկոյան Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ ուրբաթ օրը Գերմանիայում ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Միևնույն ժամանակ, Պիստորիուսը խուսափել է Կիևին գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման հարցին ուղիղ պատասխանից։Պետք է ուսումնասիրել ամեն ինչ, որպեսզի ցանկացած հանգամանքի դեպքում ժամանակ չկորցնենք»,- ասել է նախարարը։

Հինգշաբթի օրը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Պիստորիուսին ներկայացրեց  պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու համար, որից հետո նա Բունդեսթագում երդմամբ՝ պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը։ Պիստորիուսը ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակվեց Քրիստին Լամբրեխտի հրաժարականից հետո։

Հունվարի 20-ին Գերմանիայի ամերիկյան Ռամշտեյն ավիաբազայում կայացել է մի քանի տասնյակ երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որում քննարկվել է Կիևին հետագա օգնությունը։  Պիստորիուսն ասել է, որ մասնակիցները դեռևս որոշում չեն կայացրել Ուկրաինային Leopard 2 տանկերի մատակարարման վերաբերյալ, ինչպես նաև նշել է, որ չկա որևէ սերտ կոալիցիա, որը շահագրգռված է Կիևին Leopard-ի պարտադիր մատակարարմամբ, բայց և չէր բացառել, որ նման որոշում կարող է կայացվել առաջիկա օրերին։

  • Կիսվել: