երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գերմանիայի կանցլերը ժամանել է Իսրայել

Գերմանիայի կանցլերը ժամանել է Իսրայել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համերաշխության այցով ժամանել է Իսրայել, տեղեկացնում է DPA-ն:

Նշվում է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը նախատեսում է բանակցություններ վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պատանդ պահվող Գերմանիայի քաղաքացիների հարազատների հետ։

Նշենք, որ ավելի վաղ, ըստ The Times of Israel-ի, Իսրայելի կառավարության ղեկավարի խորհրդականն ասել էր, որ Շոլցը հանդիպումներ կունենա նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի 20-րդ պետ Բենի Գանցի և Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտի հետ։

  • Կիսվել: