կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գերմանիայի խնդիրը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումն է. Շոլց

Գերմանիայի խնդիրը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումն է. Շոլց

Գերմանիայի խնդիրը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումն է: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգությունը Գերմանիայի պետական քաղաքականության պարադիգմն է: Գերմանիայի կառավարությունը գործում է այդ սկզբունքին համապատասխան՛՛:

Շոլցը հավելել է, որ Բունդեսթագի բոլոր կուսակցությունները պաշտպանում են այդ դիրքորոշումը:

Բացի այդ՝ նա ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Գերմանիան պաղեստինաիսրայելական հակամարտությունում կարող է միայն Իսրայելի կողմից դիրքավորվել: Շոլցը հավելել է, որ Գերմանիան ամենավճռական կերպով դատապարտում է ՛՛ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների արյունարբու և դաժան հարձակումն Իսրայելի վրա՛՛:

  • Կիսվել: