շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերմանիայի կենդանաբանական այգում հրդեհից կենդանիներ են այրվել

Գերմանիայի կենդանաբանական այգում հրդեհից կենդանիներ են այրվել

Ամանորի նախաշեմին Գերմանիայի Կրեֆելդի կենդանաբանական այգում ավելի քան 30 կենդանիներ ողջ-ողջ այրվել են։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:

Հրդեհի վայրում ոստիկանությունը գտել է չինական երեք լապտերների մնացորդներ և ենթադրել, որ դրանք կարող են լինել հրդեհի առաջացման պատճառը: Լապտերներն ընկել են այն վայրում, որտեղ գտնվել են կապիկները: Ողջ են մնացել միայն գորիլաները, որոնք գտնվել են փողոցային վանդակում:

Քաղաքային ոստիկանության ղեկավարը հրապարակմանը հայտնել է, որ 2009 թվականից ի վեր արգելվում են այդ տեսակի լապտերները: Ոստիկաններն իրականացնում են հետաքննություն, տեղի ունեցածի նախնական վարկածը հրկիզումն է անփութության միջոցով:

Նշվում է, որ օրինախախտները խոստովանել են իրենց մեղքը: Նրանց խոսքերով Կենդանաբանական այգուց ոչ հեռու, գործարկել են լապտերները, որի վրա գրել են իրենց անուններն ու երազանքները:

  • Կիսվել: