կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը նախազգուշացրել էր թալիբների կողմից իշխանության զավթման մասին

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը նախազգուշացրել էր թալիբների կողմից իշխանության զավթման մասին

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) տարիներ շարունակ նախազգուշացրել է Գերմանիայի կառավարությանn Աֆղանստանում քաղաքական համակարգի հնարավոր փլուզման մասին:

Դրա տվյալներով՝ հատուկ ծառայությունը պարբերաբար վերլուծական զեկույցներ էր տրամադրում Աֆղանստանի վերաբերյալ, որոնցից հետեւում էր, որ ո՛չ բանակը, ո՛չ քաղաքական կառույցները չեն կարող երկար ժամանակ ինքնուրույն գոյություն ունենալ: Սակայն համապատասխան քաղաքական կառույցների աշխատակիցները չեն արձագանքել այդ տեղեկատվությանը, հաղորդում է DW-ն:
 
BND-ն Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր ամենահոռետեսական գնահատականը տվել էր 2020 թվականի դեկտեմբերին` կանխատեսելով արմատական ​​իսլամական թալիբների իշխանության վերադարձը Emirate 2.0 վերլուծական ակնարկում:
 
Թալիբների զորքերի կողմից Քաբուլի գրավումից եւ դրան հաջորդած իշխանափոխությունից հետո վերջին օրերին Գերմանիայի հետախուզական ծառայությունը եւ Բեռլինի կառավարությունը սուր քննադատության ենթարկվեցին Աֆղանստանում իրավիճակի զարգացումը չկանխատեսելու համար: Օգոստոսի 19-ին Բունդեսթագում լսվեցին գերմանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր պատասխանում էին հարցին, թե որքանով էր սխալ գնահատվել Աֆղանստանում տիրող իրավիճակը եւ ինչու դա տեղի ունեցավ:

  • Կիսվել: