ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Թուրքիա

Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Թուրքիա

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ այս շաբաթ հրաժարվել է Թուրքիա այցից ՝ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Անկարայի գործողությունների լույսի ներքո, գրում է ng.ru-ն:

"Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis ("Օրուչ Ռեիս") հետազոտական նավը (սեյսմիկ հետախուզությանը), Թուրքիան լրջորեն փչացարել է վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանասիրաբար ստեղծել ենք", - ասել Է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland ("Խմբագրական Դոյչլանդ", RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում: "Այդ կապակցությամբ ես այս շաբաթ ձեռնպահ եմ մնացել Անկարա ծրագրված այցից", - հայտնել է նա:

Հունաստանը եւ Կիպրոսը մի քանի ամիս շարունակ Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ ՝ Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով:

Հունաստանն այս ամռանը Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրեր է կնքել, որոնք հաստատում են հունական կղզիների ՝ ծովային շելֆի եւ բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել է, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, եւ Oruc Reis հետազոտական նավ է ուղարկել Կաստելորիզո կղզու մոտ գտնվող հունական ծովային շելֆում սեյսմիկ հետախուզության համար նախատեսված ռազմանավերի խմբի ուղեկցությամբ:

Ի պատասխան՝ Հունաստանը մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները ։

  • Կիսվել: