հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գերմանիայի ԱԳ նախարարը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության սառեցմանը

Գերմանիայի ԱԳ նախարարը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության սառեցմանը

Չնայած ուկրաինական հակամարտությունից ԵՄ հոգնածության մասին խոսակցություններին՝ դրա սառեցումը հակաարդյունավետ քայլ կլինի և կունենա հակառակ արդյունք։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Թվում է, թե կոնֆլիկտի սառեցումն իր հետ կբերի ձմեռային խաղաղություն և անդորր, բայց իրականում հակամարտության սառեցումը կունենա հակառակ արդյունքը՛՛,-ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Եվրոպայում սառեցման գաղափարն ավելի ու ավելի է լսվում ՛՛հոգնածության մասին՛՛ բառերի հետ մեկտեղ, երբ ոմանք մտածում են, թե արդյոք ժամանա՞կը չէ դադարեցնել Ուկրաինային աջակցելը։

Ըստ արտգործնախարարի՝ սառեցումը կհանգեցնի Ուկրաինայի ինքնիշխանության և ինքնուրույնության վերացման։

 

 

 

  • Կիսվել: