չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի նաև հակամարտության ավարտից հետո. Շոլց

Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի նաև հակամարտության ավարտից հետո. Շոլց

Ուկրաինան կշարունակի հակամարտության ավարտից հետո արևմտյան արտադրության սպառազինություն ստանալ։ Տեղեկությունը գերմանական «Welt» հեռուստաալիքին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ապագայում մենք նույնպես ստիպված կլինենք խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Դա պարզ է։ Անվտանգության այդ երաշխիքները ներառում են այն հարցը, թե ապագայում ինչ չափով ենք զինելու Ուկրաինային։ Պատերազմից հետո Ուկրաինան կհամալրվի արևմտյան արտադրության զենքով», - ասել է նա։

Շոլցն ավելացրել է, որ արևմտյան երկրները դեռ չեն քննարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, քանի որ հակամարտությունը չի ավարտվել:
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։
 
Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։

  • Կիսվել: