կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գերմանիան մտադիր է առաջիկայում հեռահար հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինային

Գերմանիան մտադիր է առաջիկայում հեռահար հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինային

Գերմանիան կաջակցի Ուկրաինային՝ ֆինանսավորելով հեռահար հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնց առաջին խմբաքանակը կարող է ուղարկվել արդեն հուլիսի վերջին։ 

Գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինայի հարցով հատուկ շտաբի ղեկավար, գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։ 

«Նման համակարգերի առաջին մատակարարումը նախատեսվում է հուլիսի վերջին»,- նշել է նա։

Գեներալը հայտարարել է, որ ֆինանսական արտահայտմամբ մատակարարումները գնահատվում են եռանիշ մեծ  թվերով։ Ֆրոյդինգը հավելել է, որ Գերմանիան իր գործողությունները համաձայնեցնում է գործընկերների հետ։ 

 

 

  • Կիսվել: