շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գերմանիան Իսրայելին կոչ է արել «պաշտպանել» օկուպացված Արևմտյան ափի պաղեստինցիներին

Գերմանիան Իսրայելին կոչ է արել «պաշտպանել» օկուպացված Արևմտյան ափի պաղեստինցիներին

Բեռլինն Իսրայելին կոչ է արել ՛՛պաշտպանել՛՛ օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիներին, տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը, մասնավորապես, ասել է. ՛՛Իսրայելը, որպես Արևմտյան ափն օկուպացրած տերություն, պատասխանատու է Պաղեստինի բնակչության անվտանգության և անձեռնմխելիության ապահովման համար՛՛:

Նա նաեւ հավելել է. ՛՛Մենք Իսրայելին կոչ ենք անում պաշտպանել պաղեստինցիներին ծայրահեղական վերաբնակիչների գործողություններից և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Անհրաժեշտ է ապահովել, որ պաղեստինյան ընտանիքները կարողանան մնալ այնտեղ, որտեղ ապրել են տասնամյակներ շարունակ և ստիպված չլինեն լքել իրենց նախնիների տները՝ վախենալով կյանքի և առողջության համար՛՛:

Մոտ 700,000 իսրայելցիներ ապրում են օկուպացված Արևմտյան ափի և բռնակցված Արևելյան Երուսաղեմի բնակավայրերում:

Պաղեստինի ինքնավարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին 121 պաղեստինցի է սպանվել։

  • Կիսվել: