չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գերմանիան հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա

Գերմանիան հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա

Կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ նա նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մերժել է Կիևին ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռներ հանձնելու Լեհաստանի առաջարկը:

Շոլցը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք տրամադրել ենք բոլոր տեսակի պաշտպանական միջոցներ, ուղարկել ենք այն զենքերը, որոնց մասին ձեզ ասել ենք: Բայց մենք պետք է նաև խոր մտածենք, թե որոշակի ինչ քայլեր ենք անում, և, իհարկե, ռազմական ինքնաթիռները դրա մաս չեն կազմում՛՛:

 

  • Կիսվել: