կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պլանավորում են իրենց արտաքին գործերի նախարարներին ուղարկել Իսրայել․ Մերց

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պլանավորում են իրենց արտաքին գործերի նախարարներին ուղարկել Իսրայել․ Մերց

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննարկում են հաջորդ շաբաթ իրենց արտաքին գործերի նախարարներին Իսրայել ուղարկելու հնարավորությունը։ Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակի պատճառով միջազգային ճնշման ուժեղացման ֆոնին այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է AFP-ն։

Բեռլինում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Մենք, հավանաբար, կխնդրենք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի երեք արտաքին գործերի նախարարներին հաջորդ հինգշաբթի համատեղ այցելել Իսրայել և ներկայացնել երեք կառավարությունների դիրքորոշումը»:

Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ իր երկրի երկու ինքնաթիռները ուղևորվում են Հորդանան և կարող են չորեքշաբթի օրվանից մարդասիրական օգնություն տալ Գազային։

Մերցը նշել է, որ երկու A400M ինքնաթիռները վառելիքով կլիցքավորվեն Հորդանանում, ապա օգնության առաքելությանը կմեկնեն ամենաուշը այս շաբաթվա վերջին՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համակարգված աշխատանքով:

«Այս աշխատանքը կարող է միայն փոքր ներդրում ունենալ մարդասիրական օգնության մեջ, բայց այն կարևոր ազդանշան է ուղարկում. մենք այստեղ ենք, մենք տարածաշրջանում ենք»,-նշել է նա:

  • Կիսվել: