երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղին օգնելու համար

Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղին օգնելու համար

Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հայտնում է Times Now-ը:

«Կարմիր խաչը, որը ներկայում միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը մուտք ունի դեպի հակամարտություն տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը տրամադրել ինը միլիոն եվրոյի շտապ օգնություն: Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի», – ասել է Մաասը:

Նախարարն ընդգծել է, որ ձմեռը մոտենում է, և Լեռնային Ղարաբաղը սննդամթերքի մատակարարման հետ կապված աճող խնդիրների առաջ է կանգնելու:

  • Կիսվել: