երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները նախազգուշացրել են երկրում ահաբեկչության վտանգի մասին

Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները նախազգուշացրել են երկրում ահաբեկչության վտանգի մասին

Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին Եվրոպայում Ղուրանի պղծման մի շարք ակցիաներից հետո: Ավելի վաղ նման նախազգուշացմամբ էին հանդես եկել Թուրքիայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները:

«Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատականներով՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրանի այրման միջադեպից հետո աճում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը Թուրքիայում»,- ասված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ: ԱՄՆ կառավարությունն էլ նախազգուշացրել է Թուրքիայում կրոնական հաստատությունների վրա ահաբեկիչների հնարավոր պատասխան հարձակումների մասին:

Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները իրենց քաղաքացիներին հորդորել են առավելագույն զգոնություն ցուցաբերել հասարակական վայրեր այցելելիս, խուսափել մարդաշատ վայրերից:

  • Կիսվել: