ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»

Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»

Գերմանական «Stern» ամսագիրն իր շապիկում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ «Հրահրիչ Էրդողան» գլխագրով վերլուծական հոդվածում տեղ են գտել վարկաբեկիչ ձևակերպումներ Էրդողանի հասցեին։ Նշվում է, որ իշխանության ղեկին մնալու համար նա կոնֆլիկտներ է հրահրում Սիրիայում և Գերմանիայում։

Վերոնշյալ հոդվածում ասվում է, որ Էրդողանը բանակցում է Պուտինի և Արևմուտքի հետ, նսեմացնում է ՆԱՏՕ-ի դերը և ռազմագործողություններ վարում Սիրիայում:

«Էրդողանը Ուկրաինայից մինչև Սիրիա լծակներ է պահում իր ձեռքում և օգտագործում է իր ուժը»։

Հղում անելով փորձագիտական հանրույթին՝ հոդվածի հեղինակը առաջիկա ընտրությունների համատեքստում նշում է, որ հակառակ ժողովրդի կամքին՝ Էրդողանը թերևս մնա իշխանության ղեկին։

  • Կիսվել: