կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գերմանացի պատգամավորն անխոհեմ է համարել «Հյուսիսային հոսք 2»-ից հրաժարվելու՝ Կիևի պահանջը

Գերմանացի պատգամավորն անխոհեմ է համարել «Հյուսիսային հոսք 2»-ից հրաժարվելու՝ Կիևի պահանջը

Բունդեսթագի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության անդամ Շտեֆեն Կոտրեն Գերմանիային ուղղված Ուկրաինայի պահանջները, մասնավորապես, «Հյուսիսային հոսք 2»-ից հրաժարվելու և Կիևին զենք մատակարարելու համառ կոչերը համարվել է հիստերիկ։ Այդ մասին նա ասել է ТАСС-ին:

Կոտրեն «Հյուսիսային հոսք 2» գազատարը Ռուսաստանի վրա ճնշման միջոց օգտագործելու որոշումը անխոհեմ է անվանել, պատճառաբանելով, որ դա միայն «կվնասի Գերմանիայի տնտեսությանը»:

Պատգամավորը կոչ է արել վերադառնալ հանգիստ և գործնական երկխոսության և ընդգծել է, որ Ուկրաինային այլևս չի կարելի միակողմանի աջակցություն ցուցաբերել, եթե նա չկատարի Մինսկի պայմանավորվածությունների իր մասը։

Ավելի վաղ Գերմանիայի նախկին արտգործնախարար, նախկին փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն էլ հայտարարել էր, որ առաջարկելով հրաժարվել «Հյուսիսային հոսք 2»-ից՝ ԱՄՆ-ը պետք է դրա դիմաց ինչ-որ բան առաջարկի։ Նա հավելել է, որ խողովակաշարի կառուցումը միշտ ընկալել է «որպես իրատեսական նախագիծ»։

  • Կիսվել: